Հայ կարատեիստ Սուրեն Հարությունյանը (75 կգ) Հայաստանին բերել է պատմության մեջ առաջին մեդալը WKF վարկածով աշխարհի առաջնություններում։
Կահիրեում ընթացող Աշխարհի առաջնությունում Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար գոտեմարտում 2:0 հաշվով հաղթելով ամերիկացի Սքոթ Թոմասին: