«Կառավարության հաստատած ռազմավարության ո՞ր դրույթներն է խախտել ՀԷՑ-ը». Մինասյանը՝ ՏԿԵ նախարարին

03 Հուլիսի 2025, 12:40

Քաղաքականություն

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախագծերը, որոնցով նախատեսվում է ՀԷՑ-ի պետականացումը։

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ պահանջելով հստակ նշել, թե կառավարության հաստատած ռազմավարության ո՞ր դրույթներն է խախտել ՀԷՑ-ը:

Խուդաթյանը իր հերթին նշեց, որ մի քանի տասնյակ վարույթ կա՝ ՀԷՑ-ի հետ կապված, և 10-ից ավելի վարույթների դեպքում ՀԷՑ մեղավորությունը փաստարկված է, կա արձանագրություն:

«Հնարավոր է՝ վարույթների ու խախտումների թիվն աճի, և սա լրացուցիչ գործիք է, որ կարող է և կիրառվել, և ոչ»,- ասել է նա: