Կառավարության մոտ բախումների հետևանքով տուժել է 34 անձ

20 Սեպտեմբերի 2023, 00:26

Քաղաքականություն

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կառավարության մոտ բախումների հետևանքով տուժել է 34 անձ, 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք:

«16 տուժած շարունակում է ստանալ համարժեք բուժում, 1-ը վիրահատվել է»,- ասել են ԱՆ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը Հանրապետության հրապարակում լուսաձայնային նռնակներ է կիրառել։

Ըստ ականատեսների, առնվազն 5 անգամ լսվել է կիրառված միջոցի ձայնը։

Ոստիկանությունը կառավարության շենքի մոտից սկսել է մարդկանց բերման ենթարկել, տարածքում նաև շտապ օգնության մեքենաներ կան։

Հիմա եթերում