Կառավարության շենքի մոտից 3 քաղաքացի բերման է ենթարկվել
30 Հունվարի 2025, 15:03
Քիչ առաջ լարված իրավիճակ էր ստեղծվել Կառավարության շենքի մոտ։ Բախումներ էին սկսվել կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների ու ոստիկանների միջև։
ՀՀ ՆԳՆ լրատվական բաժնից հայտնել են, որ ակցիա իրականացնող 3 քաղաքացի բերման է ենթարկվել:
Ըստ ոստիկանության՝ նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը) նախատեսված արարք կատարելու համար։