Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ ցորենի արտահանումը
29 Հունիսի 2023, 15:35
Կառավարությունն այսօրվա նիստում 6 ամսով արգելք է սահմանել Հայաստանից ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանմանը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ։
Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է ներմուծման հաշվին։