Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից տեղահանվածներին «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ» տրամադրելու կարգը
26 Հոկտեմբերի 2023, 12:50
Հայաստանի կառավարությունն այսօր հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:
Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում հայտնել էր սպասվող որոշման մասին, նշելով, որ այդ քայլի նպատակն է արձանագրել ԼՂ քաղաքացիների «փախստական լինելու հանգամանքը, որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն»։