Կարծախում կայացել է հայ աղջկա «Կտոր մը Կարին» նախագծի շնորհանդեսը

19 Հուլիսի 2023, 00:15

Հայեր

Անցած տարվա վերջին Ախալքալաքի Կարծախ գյուղում Awesome foundation javakhk ծրագրի չորրորդ փուլի հաղթող էր ճանաչվել Հասմիկ Սաղաթելյանի՝ «Կտոր մը Կարին»-ը նախագիծը:

Նախագծի շրջանակներում պետք է ազգային տարազներ կարվեին, ինչպես նաև, Հասմիկը պետք ձեռք բերեր բարձր որակի լուսանկարչական ապարատ, որով Ջիվանու տուն թանգարանի հուշային հատվածներում կիրականացվեն լուսանկարահանումներ՝ ազգային տարազով:

jnews.ge-ի փոխանցմամբ՝ այսօր այս ամենն իրականություն է, հագուստները կարված են Կարնո տարազներին համապատասխան։

«Այս տարազները, կարելի է ասել, փոքրիկ պատառիկներ են Կարինից, Կարինի մշակույթից, որը պետք է պահպանենք, քանի-որ այն մերն է, և եթե մենք մերը չպահպանենք, մեր փոխարեն ոչ ոք դա չի անի», – նշում է Հասմիկը:

Հագուստները թվով 6-ն են՝ նախատեսված կնոջ, տղամարդու եւ երեխաների համար, որոնք կարող են գեղեցիկ ընտանեկան և անհատական լուսանկարներ ստանալ։