Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

30 Օգոստոսի 2025, 16:54

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ։

Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Եղիշե Կիրակոսյանը։ Այս տարվա մարտի 6-ից պաշտոնը թափուր էր։

Կարեն Անդրեասյանը 2021-2022 թվականներին գլխավորել է Արդարադատության նախարարությունը, ապա նշանակվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

Նշենք, որ երեկ Փաշինյանն աշխատանքից ազատել էր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին։