Կարեն Ավանեսյանը Ուրարտական սեպագրերի և Վահրամաբերդ ամրոցի մասին տեսանյութ է հրապարակել
03 Հոկտեմբերի 2024, 16:45
ՌԴ վաստակավոր արտիստ, հումորիստ Կարեն Ավանեսյանը Հայաստանից տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում և պատմում է Ուրարտական սեպագրի և Վահրամաբերդ ամրոցի մասին:
«Ուրարտական սեպագիր արձանագրությունը մ.թ. ա. 789 թ.։ Կարծես հազարավոր տարիներ առաջ ճանապարհորդել եմ ժամանակի մեքենայով։ Այստեղ ես շնչում եմ պատմության օդը: Այն գտնվում է Գյումրուց ոչ հեռու։ Քիչ վերև հայտնի Վահրամաբերդ ամրոցն է։
Իմ թիկունքում Վահրամաբերդ ամրոցի ավերակներն են։ Այն կառուցվել է մ. թ. ա. 1-ին հազարամյակի հնագույն ամրոցի ավերակների վրա», — պատմում է Կարեն Ավանեսյանը։