Կարեն Ավետիսյանը՝ Տուլայի բռնցքամարտի Գրան պրի մրցաշարի հաղթող
29 Նոյեմբերի 2024, 00:20
Նոյեմբերի 19-23-ը անցկացվել է Տուլայի Գրան պրի բռնցքամարտի 29-րդ Համառուսաստանյան մրցաշարը: 11 քաշային կարգերում հաղթողների կոչման և «Ռուսաստանի սպորտի վարպետի» կոչման համար պայքարել է 95 մարզիկ 23 մարզից:
Վլադիմիրսկից Կարեն Ավետիսյանը 4 մենամարտ է անցկացրել՝ բոլորում հաղթանակ տանելով և 86 կգ քաշային կարգում նվաճել հաղթողի տիտղոսը:
Հայկ Պետրոսյանը, նվաճել է մրցաշարի բրոնզե մեդալը: 54 կգ քաշային կարգում նա անցկացրել է 2 մենամարտ՝ հաղթելով մեկում: