Կարեն Բարսեղյանը՝ «AtomSkills-2024» 9-րդ արդյունաբերական առաջնության մրցանակակիր

26 Հունիսի 2024, 17:38

Կրթություն

Եկատերինբուրգում ավարտվել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի «AtomSkills-2024» մասնագիտական վարպետության 9-րդ արդյունաբերական առաջնությունը:

Մրցույթի արդյունքներով «Ծրագրային լուծումներ բիզնեսի համար» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Կարեն Բարսեղյանը:

AtomSkills-ն անցկացվում է 2016 թվականից: Սա լայնածավալ չեմպիոնական շարժում է, որը միավորում է ատոմային արդյունաբերության մեջ անցկացվող մասնագիտական հմտությունների մրցույթների բոլոր մասնակիցներին: