Սոչիում կհնչեն Սայաթ-Նովայի և Կոմիտասի ստեղծագործությունները
02 Մարտի 2025, 10:40

Մարտի 15-ին Սոչիում տեղի կունենա Նարեկ Գևորգյանի և Անտոն Դավիդյանցի համերգը։
Նարեկ Գևորգյանի և վիրտուոզ բաս-կիթառահար Անտոն Դավիդյանցի կատարմամբ համերգային ծրագրում հնչելու են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ս. Ռախմանինովի և Գ. Ֆորեի ռոմանսներն ու երգերը:
«Նարեկ Գևորգյանը, ով իր ստեղծագործական ուղին սկսել է հայտնի երաժշտական հեռուստատեսային նախագծերով, ինչպիսին է «Ձայնը», արդեն հասցրել է տեղ գրավել ռուսական երաժշտական ասպարեզում՝ որպես էթնո ֆյուժն ոճի գլխավոր մասսայականացնողներից մեկը»,- նշում են կազմակերպիչները։