Կարեն Գալստյանը ելույթ կունենա Թբիլիսիում ընթացող ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում

18 Մարտի 2024, 16:05

Սպորտ

Թբիլիսիում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարում Ռուսաստանի ձյուդոյի հավաքականը կներկայացնի 25 մարզիկ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կարեն Գալստյանը Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես կգա մինչև 73 կգ քաշային կարգում։ Նա ձյուդոյով զբաղվում է երրորդ դասարանից։ Կարենը Պորտուգալիայում և Իտալիայում Եվրոպայի գավաթների մրցանակակիր և հաղթող է, Լիտվայում կայացած Եվրոպայի պատանեկան թիմային առաջնության մրցանակակիր, Հունգարիայում Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի անհատական և թիմային մրցանակակիր, Չիլիում աշխարհի թիմային առաջնության հաղթող:

Թբիլիսիում «Մեծ սաղավարտի» մրցաշարը կկայանա մարտի 22-ից 24-ը։ Ռուս մարզիկները հանդես կգան չեզոք կարգավիճակով։