Կարեն Գալստյանը՝ Տաշքենդի ձյուդոյի մրցաշարի հաղթող
02 Մարտի 2025, 20:43
Ռուսաստանաբնակ հայազգի ձյուդոիստ Կարեն Գալստյանը (73 կգ) դարձել է Տաշքենդում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտի» 2025 թվականի մրցաշարի հաղթող:
Կիսաեզրափակչում Կարենը 11 վայրկյանում հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Մուհիդդին Ասադուլաևին: Եզրափակչում Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Լավրենտևը դուրս չի եկել գոտեմարտ, և արդյունքում Գալստյանը հաղթող է դարձել մինչև 73 կգ քաշային կարգում:
Ուզբեկստանի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարն ավարտվել է այսօր՝ մարտի 2-ին: