Կարեն Գևորգյանի «Փոստատարը» ֆիլմն արժանացել է հատուկ հիշատակման Կրասնոյարսկի փառատոնում

13 Դեկտեմբերի 2025, 11:45

Մշակույթ

Կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի «Փոստատարը» ֆիլմն արժանացել է հատուկ հիշատակման Կրասնոյարսկում անցկացված «SiberiaDOC» վավերագրական ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնում։

Միջազգային լիամետրաժ մրցույթի լավագույն ֆիլմի համար Գրան պրիի է արժանացել ռեժիսոր Վենսան Բուժոնի (Ֆրանսիա) «Նավակներ» ֆիլմը։

Փառատոնն անցկացվել է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 7-ը։ Միջոցառման հյուրերը ռեժիսորներ և կինոարդյունաբերության ներկայացուցիչներ էին՝ ժյուրիի անդամներ և մրցութային ծրագրի մասնակիցներ։ Նրանք անցկացրել են վարպետության 3 դաս, 2 դասախոսություն, մասնակցել են քննարկումների և կլոր սեղանների, ինչպես նաև ներկայացրել են ֆիլմերը և շփվել հանդիսատեսի հետ ստեղծագործական հանդիպումների ընթացքում։