Կարեն Հարությունովի և Սերգեյ Հայրապետյանի ֆիլմի նկարահանումներն ավարտվել են

25 Մայիսի 2025, 00:20

Մշակույթ

Սցենարիստներ Կարեն Հարությունովի և Սերգեյ Հայրապետյանի «Մորոզկո» ընտանեկան ֆիլմի նկարահանումներն ավարտվել են: Ֆիլմի ռեժիսորն Էդուարդ Բորդուկովն է:

Այս պատմության մեջ խորթ քույրերը՝ Մարֆան և Նաստյան, լավագույն ընկերուհիներ են և գլուխ են հանում հնագույն մոգությունից, որի պատճառով տասնամյակներ շարունակ իրենց գյուղում ձմեռ չի լինում: Աղջիկներին հաջողվում է հաղթահարել բոլոր խոչընդոտները, քշել չար կախարդին, հալեցնել Մորոզկոյի սիրտը, ինչպես նաև սեր գտնել։

Նկարահանումները տեղի են ունեցել Մերձմոսկվայում, Կարելիայում, Լենինգրադի և Լիպեցկի մարզերում։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2026 թվականի փետրվարի 12-ին։