Կարեն Հարությունովը և Սերգեյ Հայրապետյանը՝ «Մորոզկո» ֆիլմ-հեքիաթի սցենարիստներ

14 Դեկտեմբերի 2024, 10:28

Մշակույթ

Մերձմոսկվայում մեկնարկել են «Մորոզկո» հեքիաթ-ֆիլմի նկարահանումները, որի սցենարի հեղինակներն են Կարեն Հարությունովը և Սերգեյ Հայրապետյանը:

Նախագծի նկարահանումները տեղի կունենան Մոսկվայի մարզում, Կարելիայում, Լենինգրադի և Լիպեցկի մարզերում։ Նկարահանման հիմնական վայրերն են Սելգա պատմական բնակավայրը, Մանդրոգի զբոսաշրջային գյուղը, Ռուսկեալա լեռնային զբոսայգին:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2026 թվականի փետրվարի 14-ին: