Կարեն Հովհանիսյանի արկածային ֆիլմը մայիսի 22-ից կցուցադրվի կինոթատրոններում

30 Մարտի 2025, 19:14

Մշակույթ

Ռեժիսոր Կարեն Հովհանիսյանի «Սոլովեյն ընդդեմ Մուրոմեցի» արկածային ֆիլմը ռուսական կինոթատրոններում էկրաններին կհայտնվի մայիսի 22-ին:

Էպոսի նոր մեկնաբանության մեջ Իլյա Մուրոմեցի և Սոլովեյ Ռազբոյնիկին (ավազակ սոխակ) կմարմնավորեն Վլադիմիր Լյուբիմցևը և Նիկիտա Եֆրեմովը։

«Գաղափարն ինձ մոտ ծագեց «Վրիժառուներ» վերջին ֆիլմը դիտելու ժամանակ: Փոքր դահլիճը լցված էր հանդիսատեսով, որոնք ուրախությամբ ողջունում էին յուրաքանչյուր սուպերհերոսի հայտնվելը էկրանին։ Երբ վերջում Սարդ մարդը դուրս եկավ, հանդիսատեսը պարզապես ոտքի կանգնեց և ծափահարեց։ Եվ ես մտածեցի՝ ինչո՞ւ մենք չունենք հերոսներ, որոնք կարժանան նույն ծափահարություններին»,- նշել է Հովհաննիսյանը։

Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսները՝ Մաքսիմը և Եգորը պետք է կանգնեցնեն Սոլովեյ Ռազբոյնիկին։