Կարեն Հովհաննիսյանի «Կտրուկ փոփոխություն» ժապավենը հաղթել է «Մեծ երկրի հերոս» փառատոնում
Հայ ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանի «Կտրուկ փոփոխություն» սերիալը Եկատերինբուրգում կայացած «Մեծ երկրի հերոս» փառատոնում հաղթել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում:
Ինչպես հայտնում է moviestart.ru-ն, դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Մեծ երկրի հերոսներ» դաշնային մրցանակ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը տեղի է ունեցել Եկատերինբուրգում։ Արդյունքում՝ 17 անվանակարգերում հաղթողներին հանձնվել են «Ոսկե աստղեր» և մեկ «Ոսկե ձեռնոց»:
Ընդհանուր առմամբ մրցանակի համար ներկայացվել է 569 հայտ։