Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի

10 Դեկտեմբերի 2024, 18:40

Մշակույթ

Ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում նկարահանվել են նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, առաջադրվել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակի: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ֆիլմն առաջադրվել է «Լավագույն երաժշտական կամ հումորային ֆիլմ», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» անվանակարգերում:

«Ոսկե գլոբուս»-ի 82-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 5-ին: