Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը կնկարահանվեն Շոն Բեյքերի «ANORA» ֆիլմում

28 Հոկտեմբերի 2023, 14:38

Մշակույթ

Կարեն Կարագուլյանը և դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը կնկարահանվեն Շոն Բեյքերի «ANORA» ֆիլմում։ Այս մասին հայտնում է Armenian Film Society-ն:

Շոն Բեյքերը ֆիլմի և՛ ռեժիսորն է, և՛ սցենարի հեղինակը, իսկ դերասանական կազմում ընդգրկված են նաև Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը։ Ֆիլմն այժմ հետարտադրական փուլում է, և ձեռք է բերվել FilmNation Entertainment-ի կողմից:

Կարագուլյանը մշտապես մասնակցում է Շոն Բեյքերի ֆիլմերին։ Նրա մասնակցությամբ նախագծերից են «Մանդարինը» և «Օսկարի» առաջադրված՝ «Ֆլորիդայի նախագիծը»: