Կարեն Խաչանովը՝ Ռուսաստանի առաջին ռակետ
19 Օգոստոսի 2025, 16:20
Հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 2019 թվականից ի վեր առաջին անգամ պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկածով ընդգրկվել է աշխարհի ուժեղագույն խաղացողների տասնյակում: Թարմացված վարկանիշում նա զբաղեցնում է իններորդ տեղը՝ դառնալով Ռուսաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող ներկայացուցիչը։
Խաչանովը շրջանցել է Անդրեյ Ռուբլյովին, որը 11-րդ հորիզոնականից իջել է 14-րդ հորիզոնական: Համաշխարհային վարկանիշային աղյուսակի նախկին առաջատար Դանիիլ Մեդվեդևը ևս բարելավել է իր դիրքերը՝ 15-րդ տեղից բարձրանալով 13-րդ հորիզոնական:
Համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատարն իտալացի Յանիկ Սիններն է։ Առաջին եռյակում են Կառլոս Ալկարասը Իսպանիայից և Ալեքսանդր Զվերևը Գերմանիայից: