Կարեն Սարգսյանը Մոսկվայում նվաճել է «Սամբոյի հիմնադիրների գավաթ 2026»-ի ոսկե մեդալը
27 Մարտի 2026, 15:00
Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանը (մինչև 58 կգ) հաղթել է Մոսկվայում անցկացված «Սամբոյի հիմնադիրների գավաթ 2026» միջազգային մրցաշարում։
Օրեր առաջ Սարգսյանը վստահ հաղթանակ էր տարել Հայաստանի 2026 թվականի առաջնությունում, որից հետո մեկնել էր Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ ևս մեկ անգամ ապացուցել է իր բարձր պատրաստվածությունը։
Մրցաշարի ընթացքում նա տարել է մի շարք համոզիչ հաղթանակներ ռուս սամբիստների նկատմամբ և բարձրացել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։
Մրցաշարի հաղթող է դարձել նաև Ռուսաստանը ներկայացնող Վահրամ Սարգսյանը (71 կգ)։