Կարեն Շահգալդյանի կատարմամբ Խաչատրյան ու Կոմիտաս է հնչել Արգենտինայում

06 Հուլիսի 2023, 22:15

Մշակույթ

Արգենտինայում տեղի է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգաշարի փակումը։ Այդ օրը Կարեն Շահգալդյանի ջութակի հնչյունների ներքո հնչել են նաև Կոմիտասի և Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները:

Միջոցառումը կազմակերպել են Արգենտինայի մշակույթի նախարարությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ դեսպանությունն Արգենտինայում և «Կիրշներ» մշակութային կենտրոնը։

Փակմանը ներկա են եղել Արգենտինայի մշակույթի նախարար Տրիստան Բաուերը, Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանը։

Հիմա եթերում