Կարեն Շահնազարովի ֆիլմն առաջին տեղն Է զբաղեցրել հետաքննությունների մասին լավագույն ֆիլմերի վարկանիշում

29 Օգոստոսի 2024, 13:40

Մշակույթ

Այսօր Ռուսական կինոյի օրն է: Այս իրադարձության առթիվ «Ռուսական դետեկտիվ» կինոալիքի խմբագրակազմը կազմել է 1991 թվականից հետո թողարկված դետեկտիվ ֆիլմերի բացարձակ թոփը։

Վարկանիշը գլխավորել է ռուս հայտնի ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի «Խիտրովկա․ Չորսի նշանը» ֆիլմը: Սյուժեի կենտրոնում հայտնի թատերական ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին է։

Երկրորդ տեղում Էլինա Սունիի արկածային մանկական դետեկտիվն է, ինչպես նաև Մ. Գորկու անվան կինոստուդիայի «Չիժիկ-Պիժիկը վերադառնում է» ֆիլմը։ Երրորդ տեղը զբաղեցրել է երաժշտական տեսահոլովակների հեղինակ Լադո Կվատանիայի «Մահապատիժ» դեբյուտային լիամետրաժ աշխատանքը։