Կարեն Շահնազարովի ֆիլմն ընդգրկվել է հայրերի և երեխաների փոխհարաբերությունների մասին լավագույն ֆիլմերի եռյակում

14 Դեկտեմբերի 2024, 17:25

Մշակույթ

«Ռուսական վեպ» կինոալիքը կազմել է հայրերի և երեխաների հարաբերություններին նվիրված ռուսական ֆիլմերի «Բացարձակ Թոփ»-ը: Թոփում տեղ են գտել «Հայրիկ», «Ամերիկյան դուստրը», «Սառույց-2» և այլ ֆիլմեր։

Վարկանիշային աղյուսակը կազմելու համար վերլուծել են կինոքննադատների և «Кино.Mail», «Кинопоиск», «Кино-Театр.ру», «Film.ru» կայքերի օգտատերերի կարծիքները։

Այպիսով, երրորդ հորիզոնականում ընդգրկվել է Կարեն Շահնազարովի «Ամերիկյան դուստրը» ֆիլմը, որը նկարահանվել է դեռևս 1995 թվականին: Ֆիլմի սյուժեն հիմնված է ռեժիսորի կյանքի իրական պատմության վրա։ Նրա կինը տարիներ առաջ իրենց ընդհանուր դստերը՝ Աննային, գաղտնի տարել է ԱՄՆ։

Երկրորդ տեղում Մարիա Կավչենկոյի «Նախաճաշ հայրիկի հետ» կատակերգությունն է, իսկ առաջին տեղում հայտնվել է ռեժիսոր Դմիտրի Եֆիմովիչի «Հայրիկ» կատակերգությունը։