Կարեն Շահնազարովը՝ «Лiстапад» միջազգային փառատոնի ժյուրիի նախագահ
Հայ ռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը դարձել է Մինսկի «Лiстапад» 31-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ։ Այս մասին գրում է БЕЛТА-ն:
Նա նշել է՝ ցանկացած փառատոնի նպատակն է ներգրավել հանդիսատեսին և ծանոթացնել կինոյին:
«Փառատոնը տոն է։ Մարդիկ գալիս ու կինո են դիտում, դա ամենակարևորն է», — ընդգծել է Շահնազարովը։