Կարեն Խաչանովի թիմը՝ «Հյուսիսային Պալմիրայի գավաթներ» թենիսի մրցաշարի հաղթող
03 Դեկտեմբերի 2024, 19:00
Սանկտ Պետերբուրգում ավարտվել է «Հյուսիսային Պալմիրայի գավաթներ» թենիսի միջազգային ցուցահանդեսային մրցաշարը, որի հաղթող է դարձել «Առյուծներ» թիմը։ Թիմում հանդես են եկել Կարեն Խաչանովն ու Անաստասիա Պոտապովան:
Նրանք 116:111 հաշվով հաղթել են «Սֆինքսի» թիմին:
«Առյուծներ» թիմը ներկայացնում էին նաև իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը, Բուլղարիայի ներկայացուցիչ Վիկտորյա Տոմովան, սերբ Դուշան Լայովիչը, ինչպես նաև ռուս Ելենա Վեսնինան և ֆրանսիացի Մանսուր Բարամին:
«Սֆինքսի» կազմում հանդես են եկել ռուսաստանցի Դիանա Շնայդերը, իսպանացի Պեդրո Մարտինեսը, ավստրալացի Տանասի Կոկինակիսը, ղազախստանցի Յուլիա Պուտինցևան և Ալեքսանդր Բուբլիկը, ինչպես նաև ռուսներ Անաստասիա Միկինան և Նիկոլայ Դավիդենկոն: «Առյուծներ»-ը 2023 թվականին ևս դարձել են «Հյուսիսային Պալմիրայի գավաթներ»-ի չեմպիոն։ Խաչանովը, Պոտապովան և Տոմովան կարողացել են պաշտպանել տիտղոսը այս թիմի կազմում և կրկնել նախորդ տարվա հաջողությունը:
3 օրվա ընթացքում մրցումներին մասնակցել է ավելի քան 15000 հանդիսատես: Այս տարի մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, Ավստրալիայի, Բուլղարիայի, Սերբիայի, Իսպանիայի, Ղազախստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: