Կարեն Խաչանովի արդյունքներն ամենալավն են US Open-ից հետո
07 Փետրվարի 2025, 16:55

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը US Open-2024-ից հետո ATP փուլում հաղթանակների լավագույն տոկոսն ունի ռուս թենիսիստների շրջանում: 2024 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո նա հաղթել է 16 խաղում և կրել 7 պարտություն (70%), գրում է «Чемпионат»-ը։
Ռուսաստանցիների շրջանում երկրորդ տեղում Դանիիլ Մեդվեդևն է՝ այս մրցաշարից հետո հաղթանակների 50%-ով, երրորդ տեղում Անդրեյ Ռուբլյովն է, որի ցուցանիշը կազմում է 45%:
Այս շրջանում հաղթանակների քանակով առաջատարն աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիններն է: