Կարեն Խաչանովը ATP-ի աղյուսակում բարձրացել է 21-րդ հորիզոնական, Էլինա Ավանեսյանն էլ դարձել է աշխարհի 43-րդ ռակետը
28 Հոկտեմբերի 2024, 16:50
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բարելավել է իր դիրքը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) թարմացված վարկանիշում՝ ընդհուպ մոտենալով լավագույն քսանյակին։ Խաչանովը վարկանիշային աղյուսակում բարձրացել է 3 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը:
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ևս բարձրացել է WTA վարկանիշային աղյուսակում: Մարզուհին բարելավել է իր դիրքերը 2 կետով և դարձել աշխարհի 43-րդ ռակետը:
Էլինա Ավանեսյանը ծնվել է 2002 թվականին Պյատիգորսկում: 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։