Կարեն Խաչանովը` «First & Red»-ի դեսպան

01 Հուլիսի 2025, 10:15

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, 2020 թվականի Օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր, աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը միացել է «First & Red» թենիսի նախագծի դեսպանների թիմին:

Համագործակցության շնորհանդեսը տեղի է ունեցել Ուիմբլդոնի մրցաշարի մեկնարկի նախօրեին: Գործընկերության շրջանակներում կողմերը նախատեսում են ստեղծել բացառիկ առցանց բովանդակություն, անցկացնել համատեղ օֆլայն միջոցառումներ,ինչպես նաև մասնակցել ցուցադրական խաղերին։