Կարեն Խաչանովը Դոհայում դուրս է եկել ATP-ի կիսաեզրափակիչ

23 Փետրվարի 2024, 12:04

Սպորտ

Հայազգի ռուս թենիսիստ, աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Դոհայում ընթացող ATP-250 մրցաշարում և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Խաչանովի մրցակից ֆին Էմիլ Ռուսուվուորին հրաժարվել է շարունակել պայքարը, երբ առաջին սեթում հաշիվը 0:3 էր։

Ավելի վաղ մրցաշարում Խաչանովը 6։4, 7։5 հաշվով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցչին։ Այս հաղթանակը 250-րդն էր նրա կարիերայում։

Դոհայում ընթացող մրցույթի կիսաեզրափակչում 27-ամյա Խաչանովը կհանդիպի աշխարհի 46-րդ ռակետ, ավստրալացի թենիսիստ Ալեքսեյ Պոպիրինի հետ։

Մրցաշարը կավարտվի փետրվարի 24-ին։

Հիմա եթերում