Կարեն Խաչանովը դուրս է եկել ATP հեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչ

19 Փետրվարի 2026, 11:15

Սպորտ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (ATP վարկանիշ՝ 17-րդ հորիզոնական) դուրս է եկել Դոհայում անցկացվող ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Այս մասին գրել է Sportaran.com-ը։

1/8 եզրափակիչում Խաչանովը լարված պայքարում հաղթել է հունգարացի Մարտոն Ֆուչովիչին (ATP՝ 61-րդ հորիզոնական)։ Հանդիպումը տևել է երեք սեթ և ավարտվել 6:2, 4:6, 6:4 հաշվով։