Կարեն Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի երկրորդ փուլ
20 Հունվարի 2026, 11:30
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթել է ամերիկացի Ալեքս Միքելսենին Ավստրալիայի բաց առաջնության առաջին փուլի հանդիպմանը, որը անցկացվում է Մելբուռնում։
Հանդիպումն ավարտվել է 4:6, 6:4, 6:3, 5:7, 6:3 հաշվով՝ ի օգուտ Խաչանովի։ Թենիսիստները կորտում անցկացրել են 3 ժամ 55 րոպե։
Անհատական հանդիպումների հաշվեկշիռը դարձել է 2:1՝ Խաչանովի օգտին։
Երկրորդ փուլում 29-ամյա Խաչանովը կմրցի Քրիստոֆեր Օ’Քոնելի (Ավստրալիա) և Նիշեշ Բասավարեդդիի (ԱՄՆ) հանդիպման հաղթողի հետ։