Կարեն Խաչանովը դուրս է եկել Բարսելոնայի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ
17 Ապրիլի 2025, 16:00

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում կայացած պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի երկրորդ շրջանի խաղում հաղթել է իսպանացի Խաումե Մունարին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպումն ավարտվել է 7:5, 6:4 հաշվով՝ հօգուտ Խաչանովի: Հաջորդ շրջանում թենիսիստի մրցակիցը կլինի ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի և իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի միջև հանդիպման հաղթողը:
28-ամյա Խաչանովը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը: