Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի Masters շարքի մրցաշարի երկրորդ շրջան

13 Օգոստոսի 2024, 18:48

Սպորտ

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ցինցինատիում ընթացող «Մասթերս» մրցաշարում դուրս է եկել երկրորդ փուլ:

Ռուսաստանի ներկայացուցիչը 2 սեթում 6-0, 6-3 հաշվով առավելության է հասել աշխարհի 28-րդ ռակետ արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի նկատմամբ: Մրցախաղը տևել է 1 ժամ 5 րոպե:

Հաջորդ փուլում Խաչանովը կհանդիպի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ: