Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերս»-ի երրորդ շրջան

11 Օգոստոսի 2025, 11:50

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել ԱՄՆ Ցինցինատի քաղաքի «Մասթերս»-ի երրորդ շրջան։ Երկրորդ շրջանում 29-ամյա թենիսիստը 6:4, 7:6 (8:6) հաշվով հաղթել է 24-ամյա ֆրանսիացի Վալենտեն Ռուայեին (104-րդը վարկանիշային աղյուսակում)։

Հանդիպումը տևել է 1 ժամ 51 րոպե։

1/8 եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի ԱՄՆ-ի 24-ամյա ներկայացուցիչ Ջենսոն Բրուքսբիի (101) հետ։

Հիմա եթերում