Կարեն Խաչանովը դուրս է եկել Հոնկոնգի զուգախաղի մրցաշարի եզրափակիչ
04 Հունվարի 2025, 20:30
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս Անդրեյ Ռուբլևը Հոնկոնգի մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել են ֆրանսիացիներ Սադիո Դումբիային և Ֆաբիեն Ռեբուլին:
Հանդիպումը տևել է 1 ժամ 22 րոպե և ավարտվել նրանց հաղթանակով՝ 7:6 (7:3), 6:3 հաշվով։
Խաչանովն ու Ռուբլևը Չինաստանում տիտղոսի համար կպայքարեն հոլանդացի Սանդեր Արենդսի և բրիտանացի Լյուկ Ջոնսոնի հետ։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 766 հազար դոլար։