Կարեն Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

26 Հոկտեմբերի 2023, 00:51

Սպորտ

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 շարքի Erste Bank Open մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստը մրցել է աշխարհի 31-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի հետ եւ առավելության հասել 6:3, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 6 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի եւ աշխարհի 17-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի դիմակայության հաղթողը։

Erste Bank Open-ի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։