Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ

05 Հունիսի 2023, 00:00

Սպորտ

Ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը “Ռոլան Գարոսի” չորրորդ շրջանում հաղթել է իտալացի Լորենցո Սոնեգոյին” — 1:6, 6:4, 7:6 (9:7), 6:1.

Մարզիկները կորտում անցկացրել են 3 ժամ 29 րոպե ։

Աշխարհի 11-րդ ռակետ Խաչանովը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ դուրս է եկել “Ռոլան Գարոսի” քառորդ եզրափակիչ, առաջինը եղել է 2019 թվականին:

Ֆրանսիայի բաց առաջնության 1/2 եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի Նովակ Ջոկովիչի (Սերբիա, 3) — Խուան Պաբլո Վարիլյասի (Պերու) հանդիպման հաղթողի հետ: