Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերս»-ի երրորդ շրջան

02 Օգոստոսի 2025, 13:15

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջան։

Խաչանովը, ով երկրորդ շրջանում զբաղեցրել է 11-րդը տեղը, վստահ հաղթանակ է տարել որակավորման փուլի մասնակից արգենտինացի Խուան Պաբլո Ֆիկովիչի նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 6:4, 6:2 հաշվով և տևել է 1 ժամ 27 րոպե։ Հաջորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի ամերիկացի Էմիլիո Նավան։

Հիմա եթերում