Կարեն Խաչանովը հաղթել է Նովակ Ջոկովիչին
30 Հունիսի 2025, 21:40
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչին Հերլինգեմում (Մեծ Բրիտանիա) կայացած ցուցադրական մրցաշարում, որն անցկացվում է խոտածածկ կորտերում։
Խաղը տևել է 1 ժամ 25 րոպե և ավարտվել Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 7:6 (7:4), 6:4 հաշվով։
Թենիսիստները պատրաստվում են Ուիմբլդոնի մրցաշարին, որը մեկնարկում է հունիսի 30-ին։ Խաչանովը առաջին շրջանում կխաղա ամերիկացի Մակքենզի Մակդոնալդի հետ։