Կարեն Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ

07 Օգոստոսի 2025, 10:40

Սպորտ

Տորոնտոյում ընթացող տղամարդկանց «Մասթերս» բաց առաջնությունում կայացել են կիսաեզրափակիչ հանդիպումները:

Կիսաեզրափակիչի մասնակիցներից մեկը ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովն էր, ով հանդես է եկել 11 համարի մարզաշապիկով: Կարենը խաղացել է աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևի հետ։

Երեքժամյա հանդիպումն ավարտվել է Կարենի հաղթանակով, և կարիերայում երկրորդ անգամ նա դուրս է եկել «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ։

Մրցաշարի արդյունքներով Կարենը կդառնա աշխարհի 12-րդ ռակետը: