Կարեն Խաչանովը կմասնակցի ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» մասնաճյուղի թենիսի խաղին
UCLA-ի Լոս Անջելեսի թենիսի կենտրոնում մարտի 16-ին հայտնի հայ թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» մասնաճյուղի կազմակերպած ցուցադրական հանդիպմանը:
«Մեզ համար մեծ պատիվ էր, երբ Կարեն Խաչանովը համաձայնեց այցելել մեզ անցյալ տարի՝ հնարավորություն տալով մեր երիտասարդ անդամներին հանդիպել իրեն, ծանոթանալ և լսել նրա հաջողության պատմությունը որպես համաշխարհային կարգի բարձրակարգ թենիսիստ», — «Ասպարեզ»-ին ասել է ՀՄԸՄ Գլենդելի «Արարատի» ատենապետ Ռուբինա Արշակյանը և հավելել.
«Ընդլայնելով իր առատաձեռնությունը՝ վերադառնալով այս տարի՝ ցուցադրական խաղ անցկացնելու, ինչպես նաև միջոցառման հովանավորների և մեր երիտասարդ անդամների հետ հարցերով հանդիպելը, ցույց է տալիս անձնական նվիրվածության մակարդակը, որը նպաստել է նրա հաջողությանը համաշխարհային թենիսում և նրա ժողովրդականությանը աշխարհի երկրպագուների շրջանում»: