Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի երկրորդ ռակետի հետ

30 Ապրիլի 2024, 11:00

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն անցել է Մադրիդի ATP-ի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի աշխարհի երկրորդ ռակետ Յաննիկ Սինների (Իտալիա) հետ: Այս մասին գրում է sportball24.com-ը:

1/16 եզրափակչում Կարենը երկու սեթում առավելության է հասել իտալացի Ֆլավիո Կոբոլիի նկատմամբ (7-5, 6-4):

Ավելի վաղ Խաչանովն ու Սինները հանդիպել էին 5 անգամ, Կարենը տարել էր 1 հաղթանակ: