Կարեն Խաչանովը միացել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջին
25 Ապրիլի 2024, 15:25
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը միացել է ապօրինի ձերբակալված և Բաքվի բանտում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջին:
Հայտնի թենիսիստն իր Instagram-ում հրապարակում է արել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Նա պատմել է, որ Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի թվում եղել են իր նախապապի ծնողները։