Կարեն Խաչանովը շրջանցել է Մեդվեդևին և դարձել Ռուսաստանի երկրորդ ռակետ
06 Օգոստոսի 2025, 12:15
Տորոնտոյում կայացած «Մասթերս» մրցաշարում հաջող ելույթից հետո Կարեն Խաչանովը տպավորիչ առաջընթաց է գրանցել ATP-ի վարկանիշային աղյուսակում: 6/4, 7/6 (3) հաշվով հաղթելով ամերիկացի Ալեքս Միխելսենին՝ նա դուրս է եկել կիսաեզրափակիչ և վարկանիշի թարմացված տարբերակում հավաքել 2940 միավոր:
Այս արդյունքի շնորհիվ Խաչանովը շրջանցել է մի քանի ուժեղ մրցակիցների՝ Թոմի Պոլին (2620), Դանիիլ Մեդվեդևին (2760) և Ֆրենսիս Տիաֆոյին (2890) և դարձել Ռուսաստանի երկրորդ ռակետ: