Կարեն Խաչանովը վստահ հաղթանակ է տարել «Ռոլան Գարոս»-ում

27 Մայիսի 2025, 15:50

Սպորտ

Հայ թենիսիստ, Օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր, աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով է սկսել «Ռոլան Գարոս» 2025-ը։

Փարիզում մեկնարկած «Մեծ սաղավարտի» մրցաշարի առաջին շրջանի խաղում թենիսիստը 6:4, 6:4, 6:4 հաղթել է աշխարհի 80-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչին Ավստրալիայից: Խաչանովի և Վուկիչի հանդիպումը տևել է 2 ժամ 12 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Սեբաստիան Օֆներ (Ավստրիա) — Յան-Լեննարդ Շտրուֆ (Գերմանիա) հանդիպման հաղթողը:

Հիմա եթերում