Կարեն Ղազարյանը՝ MMA-ի հաղթող

12 Մայիսի 2024, 21:17

Սպորտ

Մայիսի 11-ին Թբիլիսիում կայացած GFC 27 մենամարտում հայ մարզիկ Կարեն Ղազարյանը (4-0) հաղթել է վրացի Ռոբերտ Շաինիձեին (1-1), գրում է sportball24․com-ը։

Պայքարն ավարտվել է առաջին ռաունդում Ղազարյանի հաղթանակով։ 22-ամյա Ղազարյանի համար սա 4-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ MMA-ում, նա մեկ հաղթանակ էլ տարել է Հայաստանում, մեկը՝ Ուկրաինայում, երկուսը՝ Վրաստանում։