Կարեն Զախարովի և Արմեն Անանիկյանի «Բաբա Յագան փրկում է Ամանորը» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են
09 Օգոստոսի 2024, 13:04
«Fresh Film» կինոընկերությունն ավարտել է ռեժիսորներ Կարեն Զախարովի և Արմեն Անանիկյանի «Բաբա Յագան փրկում է Ամանորը» արկածային ընտանեկան ֆիլմի նկարահանումները:
Բաբա Յագայի դերը խաղացել է Լյուդմիլա Արտեմիևան։ Նկարահանման հրապարակում նրան ընկերակցել են Յան Ցապնիկը, Գլաֆիրա Տարխանովան, Օլեսյա Ժելեզնյակը, Սերգեյ Ստեպինը և այլք։ Ձմեռ պապի դերը բաժին է հասել Սերգեյ Նիկոնենկոյին, իսկ Ձյունե թագուհուն մարմնավորել է Յուլիա Տակշինան: Այս մասին գրում է «Бюллетень кинопрокатчика» տելեգրամյան ալիքը։
Նշվում է նաև, որ «Բաբա Յագան փրկում է Ամանորը» ֆիլմը կինովարձույթում կհայտնվի դեկտեմբերի 26-ին: